BlogMher.Blogspot.Com
Показаны сообщения с ярлыком Կրիմինալ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կրիմինալ. Показать все сообщения

0 Ս. ԳԱԼՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՉԿԱ

MHER MKRTCHYAN | 07:49 | Best Blogger Tips
+ + + + +


Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի վրա արձակած գնադակը ոչ թե սպանության, այլ վախեցնելու փորձ էր: «Մենք քեզ զգուշացրինք, որովհետև շատ միամիտ կլիներ այն վարկածը, որ Իվանկովի դեմ ուղարկեն պատահական քիլերի: Դա ամենաքիչը ապուշ մարդը կարող էր անել, իսկ նրա դեմ կռվողները ապուշ մարդիկ չեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Սերգեյ Գալոյանը, ով հանցավոր աշխարհի և տարբեր հեղինակությունների մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ է` «Գողերի աշխարհը», «Յակուձա, մաֆիա, օրենքով գողեր», «Գայլաորս», «Սվո Ռաֆ»: Ս. Գալոյանն այժմ աշխատում է Յապոնչիկի մասին նոր գրքի վրա, ասում է երկար տարիներ նյութեր է հավաքում, գիրքը պատրաստ է, հրատարակման համար խելացի մի հովանավոր է պետք:

Ս. Գալոյանն ասաց, որ Իվանկովը եղել է և մնում է ամբողջ Ռուսաստանի ամենամեծ հեղինակություն վայելող մարդը, սակայն գալիս են ժամանակներ, երբ հին ուժերը փոխարինվում են նոր ուժերով: «Երկու հակամարտություն կա. ազգությամբ եզդի և հայերեն հոյակապ իմացող Ասլան Հուսոյանի և վրացի Օնիանի միջև: Ամբողջ գաղտնիքը սա է»,-ասաց Գալոյանը: Նրա խոսքով, աստված մի արասցե, եթե Իվանկովը մահանա: «Կսկսվի համաշխարհային պատերազմ կրիմինալ աշխարհի միջև: Այդ պատերազմի շորշոփները գալու են նաև Հայաստան»,-ասաց բանախոսը, հիշեցնելով, որ Հուսոյանի կողմնակիցների բանակում մեծ են ազգությամբ հայերի թիվը: Նրա առողջանալուց հետո էլ լուրջ զարգացումներ կլինեն: Նա նաև ասաց, որ Յապոնչիկի վրա կրակելուց երկու օր հետո 80 ամենաճանաչված գողեր հավաքվել են Բարսելոնում:

Ս. Գալոյանը պարզաբանեց, որ այժմ Հայաստանում օրենքով գող չկա, ողջ ԽՍՀՄ, հետագայում Ռուսաստանի տարածքում եղել է 592 օրենքով գող, 593-րդը դեռ չկա, գոյություն չունի: Նրանցից երկուսը հայաստանցիներ են, որոնց անունները Ս. Գալոյանը չհրապարակեց` ասելով, որ պետք է համաձայնեցնի նրանց հետ, հրապարակի իրենց թույլտվությամբ` «այս աշխարհը շատ խիստ է, ունի օրենքներ, կանոններ, որոնք պետք է հարգես: Եթե չես հարգում, ուրեմն ցտեսություն, Թոխմախում տեղ ունես»: «Հայաստանում օրենքով գողեր չկան, փնթի-մթի գողեր են, ջեբկիրներ են, որոնք իրենց ներկայացնում են որպես գող»,-կարծիք հայտնեց գրողը, ավելացնելով, որ Հայաստանում հանցավոր աշխարհը չի վերահսկվում որևէ հեղինակության կողմից:

Ս. Գալոյանը ներկայացրեց օրենքով գողերի հիմնական կանոնները` երբեք չպետք է ծառայած լինի պետական հիմնարկում, չպետք է ամուսնացած լինի եկեղեցով կամ ԶԱԳՍ-ով, որևէ բանի նկատմամբ սեփականության իրավունք չպետք է ունենա, երբևէ չպետք է ստորագրած լինի ոստիկանական արձանագրության ներքո, անգամ որպես վկա: «Սրանք օրենքներ են, որոնք պահպանվում են»,-ասաց Գալոյանը, հավելելով, որ նախկինում նրանք չէին խառնվում բիզնեսին, այժմ այդ կանոնը կարծես չի գործում:

Օրենքով գողերի պատմությունը սկսվել է 1930-ական թվակակներից, ԽՍՀՄ առաջին օրենքով գողը եղել է Ստալինը, հետո` Դերժինսկին, ապա` Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը` Կամոն
0
Կարդալ ավելին

0 «Օրենքով գողերը» Հայաստանի միջոցով փող են ուղարկում Բուրջանաձեի ամուսնուն. Wikileaks

MHER MKRTCHYAN | 05:13 | Best Blogger Tips
+ + + + +

WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Բադրի Բիցաձեի «գործունեությանը»։ Վրաստանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Թեֆթն  իր նամակում գրում է, որ մի շարք ապացույցներ այն մասին են վկայում, որ Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն, մեծ գումարներ է ստանում Ռուսաստանում ապրող վրացիներից, որոնցից ոմանք, հավանաբար, քրեական հեղինակություններ են։
Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դեսպանին ասել էր, թե ապացույցներ կան առ այն, որ Բիցաձեն դրամական միջոցների հիմնական մասը ստացել է Մոսկվայում ապրող «օրենքով գողերից»՝ Հայաստանի միջոցով։
Նաև նշվում է, որ Բուրջանաձեն և Բիցաձեն հաճախ են  Եվրոպա գնում, որտեղ էլ հանդիպումներ են ունենում «օրենքով գողերի» հետ։
0
Կարդալ ավելին