Դիտվել է
WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Բադրի Բիցաձեի «գործունեությանը»։ Վրաստանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Թեֆթն իր նամակում գրում է, որ մի շարք ապացույցներ այն մասին են վկայում, որ Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն, մեծ գումարներ է ստանում Ռուսաստանում ապրող վրացիներից, որոնցից ոմանք, հավանաբար, քրեական հեղինակություններ են։
Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դեսպանին ասել էր, թե ապացույցներ կան առ այն, որ Բիցաձեն դրամական միջոցների հիմնական մասը ստացել է Մոսկվայում ապրող «օրենքով գողերից»՝ Հայաստանի միջոցով։
Նաև նշվում է, որ Բուրջանաձեն և Բիցաձեն հաճախ են Եվրոպա գնում, որտեղ էլ հանդիպումներ են ունենում «օրենքով գողերի» հետ։


0 коммент.:
Отправить комментарий