Դիտվել է

Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի վրա արձակած գնադակը ոչ թե սպանության, այլ վախեցնելու փորձ էր: «Մենք քեզ զգուշացրինք, որովհետև շատ միամիտ կլիներ այն վարկածը, որ Իվանկովի դեմ ուղարկեն պատահական քիլերի: Դա ամենաքիչը ապուշ մարդը կարող էր անել, իսկ նրա դեմ կռվողները ապուշ մարդիկ չեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Սերգեյ Գալոյանը, ով հանցավոր աշխարհի և տարբեր հեղինակությունների մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ է` «Գողերի աշխարհը», «Յակուձա, մաֆիա, օրենքով գողեր», «Գայլաորս», «Սվո Ռաֆ»: Ս. Գալոյանն այժմ աշխատում է Յապոնչիկի մասին նոր գրքի վրա, ասում է երկար տարիներ նյութեր է հավաքում, գիրքը պատրաստ է, հրատարակման համար խելացի մի հովանավոր է պետք:
Ս. Գալոյանն ասաց, որ Իվանկովը եղել է և մնում է ամբողջ Ռուսաստանի ամենամեծ հեղինակություն վայելող մարդը, սակայն գալիս են ժամանակներ, երբ հին ուժերը փոխարինվում են նոր ուժերով: «Երկու հակամարտություն կա. ազգությամբ եզդի և հայերեն հոյակապ իմացող Ասլան Հուսոյանի և վրացի Օնիանի միջև: Ամբողջ գաղտնիքը սա է»,-ասաց Գալոյանը: Նրա խոսքով, աստված մի արասցե, եթե Իվանկովը մահանա: «Կսկսվի համաշխարհային պատերազմ կրիմինալ աշխարհի միջև: Այդ պատերազմի շորշոփները գալու են նաև Հայաստան»,-ասաց բանախոսը, հիշեցնելով, որ Հուսոյանի կողմնակիցների բանակում մեծ են ազգությամբ հայերի թիվը: Նրա առողջանալուց հետո էլ լուրջ զարգացումներ կլինեն: Նա նաև ասաց, որ Յապոնչիկի վրա կրակելուց երկու օր հետո 80 ամենաճանաչված գողեր հավաքվել են Բարսելոնում:
Ս. Գալոյանը պարզաբանեց, որ այժմ Հայաստանում օրենքով գող չկա, ողջ ԽՍՀՄ, հետագայում Ռուսաստանի տարածքում եղել է 592 օրենքով գող, 593-րդը դեռ չկա, գոյություն չունի: Նրանցից երկուսը հայաստանցիներ են, որոնց անունները Ս. Գալոյանը չհրապարակեց` ասելով, որ պետք է համաձայնեցնի նրանց հետ, հրապարակի իրենց թույլտվությամբ` «այս աշխարհը շատ խիստ է, ունի օրենքներ, կանոններ, որոնք պետք է հարգես: Եթե չես հարգում, ուրեմն ցտեսություն, Թոխմախում տեղ ունես»: «Հայաստանում օրենքով գողեր չկան, փնթի-մթի գողեր են, ջեբկիրներ են, որոնք իրենց ներկայացնում են որպես գող»,-կարծիք հայտնեց գրողը, ավելացնելով, որ Հայաստանում հանցավոր աշխարհը չի վերահսկվում որևէ հեղինակության կողմից:
Ս. Գալոյանը ներկայացրեց օրենքով գողերի հիմնական կանոնները` երբեք չպետք է ծառայած լինի պետական հիմնարկում, չպետք է ամուսնացած լինի եկեղեցով կամ ԶԱԳՍ-ով, որևէ բանի նկատմամբ սեփականության իրավունք չպետք է ունենա, երբևէ չպետք է ստորագրած լինի ոստիկանական արձանագրության ներքո, անգամ որպես վկա: «Սրանք օրենքներ են, որոնք պահպանվում են»,-ասաց Գալոյանը, հավելելով, որ նախկինում նրանք չէին խառնվում բիզնեսին, այժմ այդ կանոնը կարծես չի գործում:
Օրենքով գողերի պատմությունը սկսվել է 1930-ական թվակակներից, ԽՍՀՄ առաջին օրենքով գողը եղել է Ստալինը, հետո` Դերժինսկին, ապա` Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը` Կամոն
0 коммент.:
Отправить комментарий